Այդ օրն առաջին անգամ այնքան շատ էի խմել, որ շատ ուժեղ վատացա. Արտյոմ Մարկոսյան



Դիտումներ ` 1169
Այդ օրն առաջին անգամ այնքան շատ էի խմել, որ շատ ուժեղ վատացա. Արտյոմ Մարկոսյան

Դերասան, հումորիստ եւ հաղորդավար Արտյոմ Մարկոսյանն այսօր նշում է ծննդյան 43-ամյակը եւ այդ առիթով Life.panorama.am-ն առաջարկել է նրան պատասխանել մեր բլից հարցերին:

–  Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարրժան տարեդարձը:

– Ամենահիշարժանը 16-ամյակս է: Մեծ ծնունդ էինք նշում, եւ այդ օրն առաջին անգամ այնքան շատ էի խմել, որ շատ ուժեղ վատացա, գնացի, պառկեցի ու քնեցի իսկ հյուրերն առանց ինձ նշեցինք ծնունդս:

–  Ձեր կյանքի ճակատագրական տարիքը:

– Ինձ համար յուրաքանչյուր տարիք եւ անգամ յուրաքանչյուր օր կարող է ճակատագրական լինել:

– Պահոր կյանքն ավելի լուսավոր դարձրեց:

– Երեխաներիս ծնունդը: Նրանց լույս աշխարհ գալն իսկապես կյանքս լուսավոր դարձրեց:

– Ո՞րն է Ձեր գլխավոր առավելությունը:

– Ես այնպիսի մարդ չեմ, որ խոսեմ առավելություններիս մասին: Շատ դրական ու լավ կողմեր ունեմ, որոնց չեմ ցանկանա հատիկ-հատիկ անդրադառնալ:

– Ազնվորեն խոսել թերությունների մասին՝ եւս առավելություն էՈ՞րն է Ձեր ամենամեծթերությունը:

– Թերություններս եւս շատ են, որոնց մասին եւս խոսել պետք չէ: Միայն կարող եմ ասել, որ շատ եմ ծխում, դա կենցաղային իմաստով իմ ամենամեծ թերությունն է, որը բավականին լավ եմ գիտակցում:

– Տարիքը, որեւէ կերպ կարո՞ղ է խոչընդոտել:

– Երբեք եւ ոչ մի դեպքում:

– Ո՞ւր են տանում նպատակներըդեպի ո՞ւր եք քայլում:

– Միայն եւ միշտ դեպի պայծառ ապագա:

Աղբյուրը՝ Life.panorama.am



loading...

Փակել