Եթե չիփսեր շատ եք սիրում, սակայն գիտակցում եք, որ վնասակար են, այս տնական բաղադրատոմսը ձեզ համար է
Եթե չիփսեր շատ եք սիրում, սակայն գիտակցում եք, որ վնասակար են, այս տնական բաղադրատոմսը ձեզ համար է
Դիտումներ ` 932
Բաղադրիչներ
կարտոֆիլ - 3 հատ (միջին չափսի)
կանաչի - 150 գ (չորացրած)
ձիթայուղ - 200 գ
աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լվանում ենք կարտոֆիլը, մաքրում և կտրատում բարակ շերտերով:
Առանձին ամանի մեջ լցնում ենք սառցե խորանարդիկներով սառը ջուր, ապա ավելացնում շերտերով կտրատված կարտոֆիլը և թողնում այդպես 10 րոպե:
Շարում ենք կարտոֆիլը մաքուր սրբիչի վրա և չորացնում:
Նախապես պերգամենտային թղթով պատված տապակի վրա մի փոքր ձիթայուղ ենք լցնում, շարում կարտոֆիլը, համեմում չորացրած կանաչիով, աղով և տեղադրում նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ :
Թողնում ենք՝ կարտոֆիլը եփվի 10-15 րոպե և թեթևակի կարմրի:
Եվ ահա, համեղ չիպսերը պատրաստ են:
Այս հիանալի խրթխրթան կարտոֆիլային չիպսը կարելի է մատուցել որպես նախուտեստ երեկույթների ժամանակ։