Տեղեկություն է ստացվել, որ 14-ամյա Հայկը նկատվել է Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում.ԱԻՆ



Դիտումներ ` 823
Տեղեկություն է ստացվել, որ 14-ամյա Հայկը նկատվել է Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում.ԱԻՆ

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հունիսի 9-ից Այնթափում կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները սկզվել են Աբովյան քաղաքում:

Հունիսի 22-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հունիսի 18-ին, ժամը 12:30-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Այնթապ-Սովետաշեն տանող տարածքում:

Աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ոստիկանության աշխատակիցներ և կամավորներ:

Ժամը 13:05-ից մինչև 17:47-ը փրկարարները Այնթապ գյուղից մինչև Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի սկզբնամաս ընդգրկող հատվածում իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Ժամը 17:43-ից մինչև 18:21-ը դրությամբ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը Արարատի մարզի Այնթապ համայնքում գտնվող «Կոնիտինենտալ» ռեստորանա-հյուրանոցային համալիրի հետնամասում՝ դժվարանցանելի հատվածում, իրականացրել է որոնողական աշխատանքներ:

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:



***

Հունիսի 17-ին, ժամը 14:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի մարզի Այնթապ-Նոր Խարբերդ-Զոնալ թաղամաս՝ Ստալինյան ջրանցքի երկայնքով:

Աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից 14 փրկարար:

Ժամը 17:08-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Ժամը 23:45-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Խարբերդի մանկատան մոտակայքից դեպի Խարբերդի ամառանոցներ տանող տարածքում:

Աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի 7 փրկարար և ոստիկանության 2 աշխատակից:

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:


Նյութի աղբյուր՝ https://blognews.am/arm/press/549312/


loading...

Փակել