Մարդկանց 90%-ը սխալ կողմով է դնում բժշկական դիմակը․ ահա թե ինչպես է հարկավոր անել դա



Դիտումներ ` 832
Մարդկանց 90%-ը սխալ կողմով է դնում բժշկական դիմակը․ ահա թե ինչպես է հարկավոր անել դա

Բժշկական դիմակը ստեղծված է նրա համար, որ բակտերիաները և հիվանդությունները չտարածվեն։ Բժիշկների համար դա առաջին մակարդակի պաշտպանություն է համարվում, քանի որ այն հիվանդի հետ շփվելիս պաշտպանում է ինֆեկցիաներից։ Իսկ ցածր իմունիտետ ունեցող մարդկանց համար դիմակը ծառայում է որպես հիվանդություններից պաշտպանվելու միջոց, որը կարող է էլ ավելի վատացնել նրանց վիճակը։

Սակայն դիմակի սխալ օգտագործումը կարող է ավելի շատ վնաս բերել, քան օգուտ։

Համացանցի օգտատերերից մեկը պատմել է ամբողջ աշխարհին, թե որն է այն կրելու ճիշտ ձևը։

Նրա գրառումը շատ արագ տարածվել է համացանցում՝ հավաքելով 10․000 արձագանք և մոտ 9 հազար տարածում։

Ահա թե ինչ էր նա գրել. «Ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ իմացություններով, թե ինչպես պետք է ճիշտ օգտագործել բժշկական դիմակը։ Դա ես սովորել եմ անցած տարի պրակտիկայի ժամանակ։

Եթե սպիտակ մասը դիպչում է ձեր դեմքին, դա նշանակում է, որ դուք ուզում եք պաշտպանել ձեզ շրջապատողներին ձեզանից (թույլ չտալով փոխանցել ձեր վտանգավոր բակտերիաները նրանց)։ Եթե սպիտակ մասը դեպի դուրս է, նշանակում է՝ դուք ուզում եք ձեզ պաշտպանել շրջապատող մարդկանցից (որպեսզի մանրէները և բակտերիաները չփոխանցվեն և չներթափանցեն ձեր օրգանիզմ)»։



Կարճ ասած՝ եթե սպիտակ հատվածը դեպի ներս է, ապա դուք հիվանդ եք և չեք ուզում վարակել ուրիշներին, իսկ եթե սպիտակ մասը դեպի դուրս է, ուրեմն՝ դուք առողջ եք և ուզում եք պաշտպանվել հիվանդ մարդկանցից։

Կապույտ կամ այլ գույնով ներկված հատվածը պաշտպանում է բերանը և քիթը այլ հեղուկների ներթափանցումից (օրինակ՝ դրանք կարող են լինել փռշտոցից կամ հազից դուրս մղված թուքը և այլն)։ Իսկ սպիտակ կողմը ֆիլտր է, որը գործում է որպես խոչընդոտ ընդդեմ մանրէների, երբ դուք շնչում եք։ Դրա համար էլ հարկավոր է միշտ կրել դիմակը գունավոր հատվածը դեպի դուրս։

Բժիշկները նաև խորհուրդ են տալիս լվանալ ձեռքերն օճառով մինչև դիմակ հագնելը և, իհարկե, երբեք չօգտագործել մեկ դիմակը 2 մարդու համար։


Նյութի աղբյուր՝ http://blognews.am/arm/news/540216/


loading...

Փակել