Այս 8 իրերը հակացուցված է ամեն օր կրել. պատճառն իսկապես սարսափելի է



Դիտումներ ` 22
Այս 8 իրերը հակացուցված է ամեն օր կրել. պատճառն իսկապես սարսափելի է

Զգեստապահարանի թոփ 8 վնասակար իրերը:

1. Բարձրակրունկներ: Բարձրակրունկ կոշիկը կարող է ոտքերի և ողնաշարի հետ կապված խնդիրների պատճառ դառնալ և հանգեցնել միջողային ճողվածքի, հոդերի հետ կապված խնդիրների, ոտքերի կոշտուկների: Բնականաբար, բարձրակրունկ կոշիկ կարելի է կրել, բայց ոչ առողջությանը վնասելով: Ու եթե դու անհարմարություն ես զգում, գուցե ժամանակն է մտածել ավելի ցածր կրունկով կոշիկի մասին:

2. Հարթ կոշիկ: Ամբողջովին հարթ կրունկով կոշիկը կարող է ոչ պակաս խնդիրների հանգեցնել, քան բարձրակրունկը՝ հոդացավերի: Ուստի եթե այդպիսի կոշիկի սիրահար ես, աշխատիր այն հերթագայել ոչ մեծ և միջին կրունկով կոշիկներով:

3. Ծանր պայուսակ: Կինը չպետք է ծանր իրեր կրի: Մեծ, ծանր պայուսակը, հատկապես եթե կախվում է ուսից, փչացնում է կեցվածքը, ավելացնում է հոգնածությունը, կերպարը պակաս գրավիչ է դարձնում: Ուստի եթե չես կարող ամբողջովին հրաժարվել ծանր պայուսակ կրելուց, աշխատիր պայուսակը փոխարինել ոճային և այս սեզոնին նորաձև մեջքի պայուսակով:



4. Սքիննի ջինսեր: Դա շատ վնասակար է: Դրանք կիպ տաբատներ են, պատրաստ եղիր, որ կարող ես որովայնի փքվածություն, մաշկի կարմրություն և փոքր կոնքի օրգանների գաղտնի վարիկոզ ունենալ: Դեռահասության տարիքում չափազանց կիպ, հատկապես ցածր գոտկատեղով տաբատներ կրելը կարող է հանգեցնել նեղ կոնքի ձևավորման և անպտղության պատճառ դառնալ: Եթե երկար ժամանակ նստում ես աշխատավայրում, կիպ ջինսերը կարող են նաև խախտել արյան շրջանառությունը:

5. Սթրինգ: Սեքսուալ սթրինգները մեր ժամանակների պատուհասն են: Այդպիսի վարտիքը դժվար թե նուրբ մաշկը պահպանի ցրտից և շփումից ցուրտ եղանակին: Աճուկների շրջանում մշտական շփումը կարող է գրգռվածություն, բակտերիաների տարածում և տարբեր հիվանդություններ առաջացնել: Վնասակար են նաև սինթետիկ գործվածքներից վարտիքները:

6. Ձգող ներքնազգեստ: Կանացի զգեստապահարանի այդպիսի իրերը կարող են մարսողության և արյան շրջանառության խանգարում առաջացնել փոքր կոնքի մասում:

7. Շատ ամուր զուգագուլպա: Եթե զգում ես, որ զուգագուլպան սեղմում է, պետք է պարտադիր փոխել այն: Ինչո՞ւ սեղմել ներքին օրգանները:

8. Ոչ որակյալ բիժուտերիա: Ընկերուհիս պատմեց, որ անցումից նոր ականջօղեր էր գնել: Ընկերուհիս նոր զարդերով գնացել էր երեկույթի: Օրվա վերջում նրա ամբողջ պարանոցը ծածկվել էր մանր, կարմիր ցանով: Հաջորդ օրը բժիշկը պարզեց, որ ուժեղ ալերգիայի պատճառն անորակ բիժուտերիան էր: Իսկ այդպիսի դեպքերից խուսափելու համար ստուգված ապրանքանիշեր ընտրեք: Ոչ մեծ կոնտակտային ալերգիան կարող է էկզեմայի վերածվել:


Նյութի աղբյուր՝ http://entertrain.1in.am/am/entarm/117947


loading...

Փակել