Ինչպես պատրաստել ելակով տիրամիսու



Դիտումներ ` 250
Ինչպես պատրաստել ելակով տիրամիսու

Բաղադրամասեր

  • Թարմ ելակ

  • Օսլայով եւ վանիլինով խառնուրդ-թանձրացուցիչ – 100գր. Կ

  • աթ – 1.5 բաժակ Սառը

  • դառը սուրճ – 2 բաժակ

  • Մասկարպոնե պանիր – 225գր

  • Սավոյարդի թխվածքաբլիթ – 85գր

  • Հարած սերուցք – 2 բաժակ

  • առը շոկոլադ – 170գր.

Պատրաստման եղանակը

  • Ելակը մաքրելուց և լվանալուց հետո հարկավոր է այն սկավառակի պես կտրատել. ընդ որում, զարդարելու համար պետք է մեկ ելակը ամբողջական թողնել։

  • Դառը շոկոլադը անհրաժեշտ է քերիչով անկացնել։

  • Հաջորդ քայլով օսլայով և վանիլինով խառնուրդ-թանձրացուցիչը պետք է տարրալուծել սառը կաթի մեջ և մի քանի րոպե թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, իսկ հետո 5 րոպե դնել սառնարանում։

  • Ստացված զանգվածը անհրաժեշտ է խառնել սերուցքի և հարած Մասկարպոնե պանրի հետ (պանիրը պետ է հարել այնքան, որ կրեմի նման զանգված ստացվի)։ Այնուհետև հարկավոր է ավելացնել երկու ճաշի գդալ սառը սուրճ։

  • Պատրաստման հաջորդ փուլում Սավոյարդի թխվածքաբլիթների մեկ երրորդը պետք է ընկղմել սուրճի մնացած զանգվածի մեջ և գեղեցիկ դասավորել աղցանամանի կամ այլ համապատասխան տարայի մեջ։

  • Թխվածքաբլիթների մակերեսին պետք է լցնել կտրատած ելակի մեկ երրորդը, որից հետո մի քիչ քերած շոկոլադ շաղ տալ, իսկ վերջում լցնել Մասկարպոնե պանրի զանգվածի մեկ երրորդը։

  • Այս բոլոր գործողությունները ևս երկու անգամ կատարելուց հետո տիրամիսուն պատրաստ է։ Կարելի է արդեն զարդարել այն ելակով և քերած շոկոլադի մնացած զանգվածով։

 
Ինչպես պատրաստել ելակով տիրամիսու
Ինչպես պատրաստել ելակով տիրամիսուԻնչպես պատրաստել ելակով տիրամիսու


Նյութի աղբյուր՝ http://blognews.am/arm/news/541538/


loading...

Փակել