Ինչպես պիտի Նաիրա Զոհրաբյանը բացատրեր ԲՀԿ խմբակցությունում Իրինա Քոչարյանի ներկայությունը. Ստյոպա Սաֆարյան



Դիտումներ ` 1127
Ինչպես պիտի Նաիրա Զոհրաբյանը բացատրեր ԲՀԿ խմբակցությունում Իրինա Քոչարյանի ներկայությունը. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը շատ խոցելի քայլ է արել ու շնորհակալ պետք է լինի,

որ Հայկ Մարությանը այլ ֆորմատ է առաջարկել:

Հայկ Մարությանին բավական կլիներ անցած երկու գումարման ավագանիների ԲՀԿ խմբակցության քվեարկությունների փաթեթը թևի տակ դներ գնար եթեր,

փռեր Նաիրայի դեմն ու պահանջեր բացատրել, թե ինչպես է պատահել,

որ բոլոր քվեարկություններում, գրեթե անխտիր, ԲՀԿ-ն քվեարկել է ՀՀԿ-ի հետ նույնատիպ:

Եթերաժամանակը չէր հերիքի, որ իմ ընկեր Նաիրան բացատրեր՝ սկսած կարմիր գծերից,

տրանսպորտի գինը թանկացնելուց, ուռճացված բյուջեները հաստատելուց մինչև…

ԲՀԿ խմբակցությունում Իրինա Քոչարյանի ներկայությունը:

ԲՀԿ-ն արժե շնորհակալություն հայտնի, որ ամեն ինչ այսպես ավարտվեց»:



loading...

Փակել