Շերտավոր խմոր առանց խմորիչի. բացահայտում ենք պատրաստելու գաղտնիքները



Դիտումներ ` 140
Շերտավոր խմոր առանց խմորիչի. բացահայտում ենք պատրաստելու գաղտնիքները

Բաղադրիչներ

  • ալյուր - 640 գ
  • ձվի դեղնուց - 1-2 հատ
  • ջուր - 250 մլ
  • աղ - 1/3 թ/գ
  • քացախ - 2 թ/գ
  • կարագ - 250 գ
  • ալյուր - 40 գ

Պատրաստման եղանակ

Ձուն պատառաքաղով հարում ենք և ավելացնում ջուրը:
shertavor-xmor-aranc-xmorishi-1
Ավելացնում ենք քացախն ու խառնում (5% քացախի դեպքում կարելի է վերցնել 3 գդալ): Լցնում ենք աղն ու խառնում, մինչև աղի բյուրեղները լուծվեն:
shertavor-xmor-aranc-xmorishi-2
Աստիճանաբար լցնում ենք մաղած ալյուրն ու միաժամանակ գդալով խառնում:
shertavor-xmor-aranc-xmorishi-3


Հունցում ենք համասեռ, բավական պինդ խմոր: Կարելի է այն մի քանի անգամ ծեծել սեղանի վրա: Խմորը պետք է թեթևակի կպչի ձեռքերին:
shertavor-xmor-aranc-xmorishi-5
Ստացված խմորը գնդում ենք: Փաթաթում ենք սննդային թաղանթի մեջ, որպեսզի երեսը չչորանա, թողնում ենք սենյակային ջերմաստիճանում 1-2 ժամ:
Խմորը սենյակային ջերմաստիճանում պետք է երկար ժամանակ մնա, որպեսզի սոսնձանյութն ակտիվանա, ու խմորը դառնա առաձգական: Հետո խմորը 30 րոպե պահում ենք սառնարանում, որպեսզի խմորի ու կարագի ջերմաստիճանները հավասարվեն:
shertavor-xmor-aranc-xmorishi-6
Սառեցրած կարագը խառնում ենք 40 գ ալյուրի հետ: Ստացված համասեռ զանգվածին 2 սմ հաստությամբ ուղղանկյան տեսք ենք տալիս: 20-30 րոպեով դնում ենք սառնարան: Կարելի է սառնարան դնել խմորի հետ միասին ու միասին էլ հանել սառնարանից:
shertavor-xmor-aranc-xmorishi-7
Խմորի գունդը դանակով խաչաձև կտրում ենք և գրտնակում:
shertavor-xmor-aranc-xmorishi-11


Մեր շերտավոր խմորը պատրաստ է: Այժմ Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարզաբանումներ ու խորամանկություններ։ 

  • Խմորի մեջ ձվի առկայությունը թույլ է տալիս ունենալ ավելի որակյալ թխվածքներ:
  • Խմորի մեջ քացախի ու աղի առկայությունը ոչ միայն ավելի համեղ է դարձնում թխվածքները, այլև խմորը դարձնում է ավելի առաձգական: Քացախը բարձրացնում է սոսնձանյութի ու ալյուրի որակը: Սակայն միաժամանակ պետք է խուսափել քացախի ու աղի չարաշահումից, այլապես դրանց համը զգալի կլինի թխվածքների մեջ:
  • Ալյուրն անպայման պետք է մաղել, որպեսզի թթվածնով հարստանա:
  • Ջուրը պետք է սառը լինի, բայց սառցաջուր պետք չէ օգտագործել: Սովորաբար ջուրը վերցնում են ալյուրի հետ 1:2 հարաբերակցությամբ: Ջրի փոխարեն կարելի է վերցնել սառը կաթ. այդ դեպքում թխվածքներն ավելի համեղ կլինեն, սակայն խմորի առաձգականությունը կտուժի: Լավագույն տարբերակը կլինի ջրի ու կաթի խառնուրդը:
  • Գրտնակելիս շերտավոր խմորը, սովորաբար, դնում են կարճ կողմը դեպի գրտնակողը, այդ դեպքում ստացվում է շերտավորում: Խմորը կարելի է թեթևակի գրտնակել թե՛ աջ ու թե՛ ձախ՝ ուղղանկյան ձև տալու համար: Միայն թե այդ ուղղություններով պետք է թեթևակի գրտնակել:
  • Պատրաստի խմորը պետք է կտրել սուր դանակով՝ խմորի եզրերը չճմրթելու համար: Բացված շերտի հաստությունը պետք է լինի 4.5-8 մմ՝ կախված թխվածքի տեսակից:
  • Խմորի երեսին ձու քսելիս պետք է շրջանցել կողքերը, քանի որ ձուն խանգարում է ու թույլ չի տալիս, որ խմորը բարձրանա:
  • Թխելուց առաջ խմորի մակերևույթը պետք է պատառաքաղով կամ սուր դանակով ծակծկել, որպեսզի թխվելիս գոլորշին դուրս գա, խմորը փուչիկներ չտա և հարթ մակերևույթ ունենա: Ծակծկելուց հետո պետք է խմորը 15-20 րոպե թողնել, հետո դնել ջեռոցի մեջ:
  • Առաջին 5-7 րոպեում չի կարելի ջեռոցը բացել:
  • Թխվածքները տապակի մեջ դնելուց առաջ պետք է տապակը սառը ջրով ցողել:
  • Շերտավոր խմորով թխվածքները պետք է թխել 220 աստիճանում, այլապես կարագը խմորից կհոսի, իսկ թխվածքները կլինեն չոր ու քիչ շերտերով:
  • Գրտնակելիս սեղանի վրա պետք է ալյուր ցանել միայն նրա համար, որ խմորը սեղանից հեշտությամբ պոկվի: Եթե ալյուրը շատ լինի, թխվածքները լավ չեն բարձրանա:
  • Կարագի մեջ եղած ալյուրը նպաստում է խմորի շերտերի ամրությանը:
  • Շերտավոր խմորով պատրաստի թխվածքը ձևավորում են հովանալուց հետո:

 

 

 

Նյութի աղբյուր՝http://www.cooks.am/%D5%B7%D5%A5%D6%80%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%AD%D5%B4%D5%B8%D6%80-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81-%D5%AD%D5%B4%D5%B8%D6%80%D5%AB%D5%B9%D5%AB/


loading...

Փակել