Տարոն Մարգարյանը մեկ ժամից հրաժարական կտա



Դիտումներ ` 1690
Տարոն Մարգարյանը մեկ ժամից հրաժարական կտա

Քաղաքապետարանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի: Ըստ մեր տեղեկությունների՝ քաղաքապետը բողոքի նման ալիք չէր ակնկալում:

 

Ըստ մեր աղբյուրի՝ , կաթվածահար է եղել քաղաքապետարանի ողջ աշխատանքը: Թեպետ քաղաքապետը կանխազգում էր, որ հրաժարականն այս օրերին անխուսափելի է լինելու, բայց չէր սպասում, որ այն կլինի այսքան շուտ: Եթե առաջիկա  մեկ ժամվա ընթացքում իրավիճակ չփոխվի և ոստիկանների կողմից կոնկրետ գործողություններ չձեռնարկվեն, քաղաքապետը պատրաստվում է հրաժարական տալ:

Նշենք, որ այս պահին Երևանի քաղաքապետարանում լարված իրավիճակը պահպանվում է։ «Մերժիր Տարոնին և իր բարեկարգումը» բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են մնալ քաղաքապետարանի շենքի ներսում:



loading...

Փակել