9 բան, որ մեկ շաբաթից կպատահի ձեզ հետ, եթե ամեն օր սկսեք նեխուր օգտագործել



Դիտումներ ` 354
9 բան, որ մեկ շաբաթից կպատահի ձեզ հետ, եթե ամեն օր սկսեք նեխուր օգտագործել

Ցավոք, մեր օրերում շատ քչերի սննդակարգում է առկա նեխուրը։ Իրականում այն հիանալի բնական միջոց է՝ պայքարելու մի շարք խնդիրների դեմ։

Ահա 9 բան, որ կկատարվի ձեր օրգանիզմում, եթե սկսեք նեխուր օգտագործել։

Նեխուրը պարունակում է մեծ քանակությամբ ջուր և մանրաթելեր, որոնց շնորհիվ դուք ավելի երկար ժամանակ եք ձեզ հագեցած զգում։ Բացի այդ՝ նեխուրը մարսելու համար ձեր օրգանիզմն ավելի շատ էներգիա է ծախսում, քան ստանում է հենց նեխուրի կալորիաներից։



Նեխուրը պարունակում է թե՛ լուծվող, թե՛ չլուծվող մանրաթելեր, որոնք դրական են ազդում նյութափոխանակության բարելավման վրա։

New York Times-ի կատարած ուսումնասիրության համաձայն՝ ամեն օր չորս ձողիկ նեխուր ուտելը նվազեցնում է խոլեստերինի քանակը 7%-ով։

Էներգետիկ ըմպելիքների փոխարեն, որոնք, ի դեպ, հարուստ են կալորիաներով, նախապատվությունը տվեք բնական միջոցներին։ Նեխուրը մեծ քանակությամբ պոտասիում և սոդիում է պարունակում, որոնց կարիքն օրգանիզմն ունենում է մարզվելուց հետո։


Նեխուրի 95%-ը ջուր է։ Եթե չեք սիրում հասարակ ջուր ըմպել, ապա ջրազրկումից խուսափելու համար գոնե նեխուր կերեք։

Հետազոտություններն ապացուցել են, որ նեխուրի մեջ առկա միացություններն օգնում են ազատվել երիկամի քարերից, իհարկե, առանց կողմնակի ազդեցությունների։

Վիտամին A-ի բավարար առկայությունն օրգանիզմում շատ կարևոր է տեսողության համար։ Իսկ մեկ ձողիկ նեխուրը պարունակում է վիտամին A-ի՝ ձեր օրական անհրաժեշտ քանակի 10%-ը։

Բացի այս ամենից՝ նեխուրը նաև մաքրում է բերանի խոռոչը՝ վերացնելով տհաճ հոտը։

Բշտիկները պոկելու փոխարեն բուժեք դրանք ներսից։ Բազմաթիվ մարդիկ իրենց իսկ փորձով կիսվում են՝ փաստելով, որ նեխուրի օգտագործումն օգնում է ազատվել դեմքի բշտիկներից՝ կարգավորելով օրգանիզմում ընթացող գործընթացները։

 

 

 

Նյութի աղբյուր՝ http://blognews.am/arm/news/541841/

 


loading...

Փակել