Մինչ հյուրերը տեղավորվեն, այն պատրաստ կլինի. փքուն և համեղ բիսկվիտ՝ տապակի մեջ



Դիտումներ ` 1391
Մինչ հյուրերը տեղավորվեն, այն պատրաստ կլինի. փքուն և համեղ բիսկվիտ՝ տապակի մեջ

Այս համեղ և ախորժելի բիսկվիտը, որն անչափ հաճելի է վայելել մեկ բաժակ թեյի հետ, անչափ արագ է պատրաստվում և շատ բաղադրիչներ չի պահանջում:

Բաղադրիչներ

  • Հավկիթ – 4 հատ
  • Շաքարավազ – 1 բաժակ
  • Փխրեցուցիչ – 1 թ/գ
  • Ալյուր – 210 գրամ
  • Կարագ – 100 գրամ
  • Կակաո (ըստ ցանկության) – 1 թ/գ
  • Վանիլ - 1 տուփ

Պատրաստումը

  • Խառնել հավկիթն ու շաքարավազը: Լավ հարել հարիչով:
  • Ավելացնել մաղած ալյուրը փխրեցուցիչի և կարագի հետ: Զանգվածը կրկին հարել հարիչով:
  • 24 սմ տրամագիծ ունեցող տապակի մեջ դնել յուղաթուղթը:
  • Լցնել խմորը տապակի մեջ և ծածկել կափարիչը: Թխում ենք թույլ կրակի վրա մոտավորապես 30 րոպե:

  • Ատամի փայտիկով կամ լուցկու հատիկով ստուգում ենք՝ արդյոք պատրաստ է բիսկվիտը:
  • Պատրաստի բիսկվիտի վրա կակաո ենք ցանում:

Բարի ախորժակ:



Նյութի աղբյուր՝ http://blognews.am/arm/news/542840/


loading...

Փակել