ԹԵՍՏ. ո՞ր դուռը կբացեիք առաջինը



Դիտումներ ` 458
ԹԵՍՏ. ո՞ր դուռը կբացեիք առաջինը

Դուք մտնում եք սենյակ և տեսնում 4 դուռ՝ սպիտակ, սև, կապույտ և վարդագույն։ Ո՞ր դուռը կբացեք առաջինը ։

Նշանակություն

Սպիտակ՝ անձնական կյանք։

Սև՝ մահ։

Կապույտ՝ աշխատանք։

Վարդագուն՝ սեր։

Եթե դուք առաջինը բացում եք...

Սպիտակ դուռը. դուք ինքնավստահ եք և հոգ եք տանում ձեր մասին։

Վարդագույն դուռը. դուք սիրահարված եք կամ գտնվում եք փնտրտուքների մեջ։

Կապույտ դուռը. դուք բարձր առաջնահերթություն եք տալիս ձեր կարիերային, իսկ դա նշանակում է՝ շատ եք վազում փողերի ետևից։

Սև դուռը. դուք դեպրեսիայի մեջ եք։ Այս դուռը ցույց է տալիս հոգեբանական վատ դրություն։



Եթե երկրորդը բացում եք...

Սպիտակ դուռը. անձնական կյանքը երկրորդ պլան եք մղում, բայց ունեք արժանապատվություն ու սիրում եք ձեզ։

Վարդագույն դուռը. դուք հավասարակշռված մարդ եք, ով գտնվում է ռոմանտիկ հարաբերությունների մեջ։

Կապույտ դուռը. երկար ժամանակ եք անցկացնում աշխատավայրում։

Սև դուռը. ունեք խուսափելու սովորություն։

Եթե երրորդը բացում եք...

Սպիտակ դուռը. դուք շատ վատատես եք և ունեք ցածր ինքնագնահատական։

Վարդագույն դուռը. գտնվում եք բարդ հարաբերությունների մեջ։

Կապույտ դուռը. դուք ձեզ լավ եք զգում և գոհ եք ձեր աշխատանքից։

Սև դուռը. տառապում եք ձեր կյանքի որևէ ասպարեզում ունեցած խնդիրներից։

Եթե վերջում բացում եք...

Սպիտակ դուռը. դուք կորցրել եք ձեր անձնական կյանքը։ Սա ցույց է տալիս անձնական կյանքի շատ լարված իրավիճակ։

Վարդագույն դուռը. դուք փախչել եք հուզական աշխարհից, կամ որովհետև գտնվում եք չափազանց կայուն հարաբերությունների մեջ, կամ էլ որովհետև անտեսում եք դրանք։

Կապույտ դուռը. ձեզ դուր չի գալիս ձեր աշխատանքը։

Սև դուռը. դուք հոգեպես առողջ եք ու ունեք ապրելու մեծ ցանկություն։


Նյութի աղբյուր՝ http://blognews.am/arm/news/542892/


loading...

Փակել