Ցանկացած ծնող այսպես թե այնպես հայտնվում է մի իրավիճակում, երբ երեխան սկսում է ստել իրեն։ Եվ սա սովորական է, քանի որ այսպես նրանք զարգացնում են իրենց երևակայությունը և սոցիալականացվում են։ Սակայն ինչ անել, եթե կասկածում եք, որ ձեր երեխան հայտնվել է վտանգավոր իրավիճակում, և սուտը կարող է վնասել նրան. նրան վիրավորում են դպրոցում, ուսուցիչը որևէ վատ բան է արել և արգելել է խոսել այդ մասին և այլն։ Ինչպես օգնել երեխային, որ նա չխաբի և պատմի ճշմարտությունը։

Բառերը զգուշորեն ընտրել

Աշխատեք երեխայի վարքին բացասական չարձագանքել։ Ձեր վարքով դուք երեխայի մոտ վախ կառաջացնեք։ Հետևեք ձեր ձայնի ինտոնացիային և փորձեք չօգտագործել մեղադրական բառեր։ Միասին մտածեք, թե ինչպես կարելի է շտկել իրավիճակը։ Թող երեխան ինքնուրույն գտնի իրավիճակից դուրս գալու ճանապարհը, իհարկե, ձեր հսկողությամբ։

Թուլացրեք վախը

Սեփական արարքների պատասխանատվոթյունից խուսափելու հիմնական պատճառը վախն է։ Օգնեք երեխային հաղթահարել վախը։ Ցույց տվեք նրան, որ անհրաժեշտության դեպքում կարող եք պաշտպանել նրան։ Այնպես արեք, որ երեխան վստահի ձեզ։ Նրան համոզեք, որ եթե ինքը ասի ճշմարտությունը, ապա իրեն չեն պատժի։

Թույլ տվեք երեխային պահպանել իր դեմքը

Պետք չէ տալ այնպիսի հարցեր, որոնց պատասխաններն արդեն գիտեք։ Օրինակ՝ սպառնալից «Դասերդ վերջացրե՞լ ես» հարցի փոխարեն փորձեք ասել՝ «Ե՞րբ ես պատրաստվում ավարտել տնայինները»։ Եթե երեխան դեռևս չի արել իր դասերը, ապա նա կարող է պահպանել իր դեմքը և պատմել ձեզ իր մտադրությունների մասին։

loading...