Դուք երբևէ օգտագործե՞լ եք խնկի յուղ։ Եթե չգիտեք դրա մասին, ապա ասենք, որ խնկի յուղը համարվում է յուղերի արքան։ Այն ունի մի շարք առողջարար հատկություններ։

Խունկի յուղը պարունակում է միրցեն, ֆելանդրեն, ֆարնեզոլ և այլ օգտակար նյութեր, որոնք այս յուղին տալիս են հակասնկային, հակաբորբոքային և հանգստացնող հատկություններ։

Այս յուղի բույրը հաճախ օգտագործվում է հոգևոր և բուժիչ թերապիաների համար։ Այն հանգստացնում է մարմինը և ուղեղը։

Ահա այս յուղը օգտագործելու մի քանի միջոցներ․

Իմունիտետ

Մի քանի կաթիլ յուղով ամեն օր ոտքերի մերսումը կարող է բարձրացնել ձեր իմունիտետը։

Խալ և գորտնուկներ

Օրական երեք անգամ մաշկի այդ հատվածի վրա մեկ կաթիլ յուղ քսեք։

Սթրես և անհանգստություն

Խնկի յուղը շատ լավ բուժում է նաև տագնապը, տխրությունը և ավելացնում է դրական լիցքերը։

Գլխացավ և միգրեն

Այս յուղն ուժեղ հակաբորբոքային հատկություններ ունի, օգտակար է գլխացավը և միգրենը բուժելու համար։

Գրիպ և հազ

Խնկի յուղն օգտակար է շնչառական հիվանդությունների, այդ թվում՝ ասթմայի և հազի բուժման համար։ Ափսեի մեջ մի քիչ տաք ջուր լցրեք և նրա վրա ավելացրեք 6 կաթիլ յուղ։ Կռացեք նրա վրա և գլուխը փակեք սրբիչով։ Շնչեք գոլորշին, որպեսզի բուժեք հիվանդությունները։

loading...