Օրգանիզմը վիտամիններ է ստանում այն սննդից, որը մենք ուտում ենք։ Սննդակարգի փոփոխության հետ փոփոխվում են նաև այն օգտակար նյութերը, որոնք օրգանիզմը կլանում է։

Գլխապտույտ

Գլխապտույտի առաջացման պատճառ կարող է դառնալ B12 վիտամինի պակասը։ Այս զգացողությունը սովորաբար առաջանում է այն ժամանակ, երբ մարդն իր նստած տեղից կտրուկ բարձրանում է։ Ավելին՝ գլխապտույտ կարող է առաջանալ նաև աստիճաններով բարձրանալիս կամ իջնելիս։

Մկանների թուլություն

Եթե դուք B12-ի կարիք ունեք, ապա հոգնածության հետ միաժամանակ նաև թույլ եք զգում ձեզ։ Պատճառն այն է, որ առողջ և ուժեղ մկաններին զգալի քանակությամբ էրիթրոցիտներ են հարկավոր։ B12-ի բացակայության պատճառով արյան բջիջներն այլևս թթվածին չեն մատակարարում մնացած բջիջներին, ինչն էլ ավելացնում է մկանների թուլությունը։

Հիշողության կորուստ

В12-ը պատասխանատու է նաև ուղեղին թթվածին մատակարարելու համար։ Ուղեղում թթվածնի անբավարարվածությունը հանգեցնում է հիշողության վատթարացման։ В12-ի հետ խնդիրներ ունեցող մարդիկ հաճախ կարծում են, որ Ալցհեյմերի հիվանդություն ունեն։ Իրականում նրանք բավարար քանակությամբ վիտամին չեն ստանում։

Ձեր լեզուն հարթ է և կարմիր

Լեզվի ուռածությունները սովորական երևույթ են և համարվում են առողջ լինելու ցուցիչներ։ B12-ի պակասի դեպքում լեզուն հարթ է լինում։

B12-ի առավելությունները

Թեթևացնում է դեպրեսիան

B12-ը մեծ դերակատարում ունի սերոտոինի արտադրության մեջ։ Այս վիտամինի պակաս ունեցող մարդիկ իրենց մոտ դեպրեսիայի նշաններ կարող են նկատել։

Ամրապնդում է ոսկորների առողջությունը

Այս վիտամիննը մեծ դեր ունի նաև ոսկորների ամրության վերականգնման գործընթացում։ B12-ի անհրաժեշտ քանակությունը պահպանելով` դուք վերականգնում եք ոսկորների ամրությունը։

loading...